IT շաբաթ
IT շաբաթ․ Չորս տեխնոհսկաներ՝ մեկ գրքում
4 ազդեցիկ հսկաների մասին պատմող Ամերիկացի բիզնես-պրոֆեսոր և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյի «Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ը ներկայացրել է հայերեն։ Ըստ հեղինակի՝ Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Սքոթ Գալուեյի թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գերակայությունն ամրապնդելու գործիքներն ու այն հնարքները, թե ինչպես են կառուցում այսպիսի տեխնոկայսրություններ։