Իմ օրինակը

Կարին Կարապետյանի օրինակը

Կես տարի առաջ Ավստրալիայից Հայաստան եկած Կարին Կարապետյանը պատմում է, որ թե՛ տանը, թե՛ դպրոցում հայկական ավանդույթները միշտ պահպանել են։ Ծնողների, ապա դասընկերների հետ տարիներ առաջ որպես զբոսաշրջիկ եղել է Հայաստանում, շրջել տեսարժան վայրերով, բայց երբ սկսեց ապրել այստեղ, պատասխանատվության զգացումը մեծացավ։
Կարինը պատմում է, որ 2016թվին, երբ հայ դասընկերների հետ եկավ հայրենիք այդ ժամանակ ծանոթացավ «Դեպի Հայք» ծրագրին և որոշեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։

Լուսանկարը՝ Կարինի ֆեյսբուքյան էջից

Նախորդ այցերի ժամանակ Հայաստանում ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ կապն այսօր էլ էպահում է։ Կես տարվա կամավորական աշխատանքից հետո Կարինն արդեն մեկնել է Ավստրալիա։
Նա ցանակում է, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը ոչ միայն որպես զբոսաշրջիկ գան Հայաստան, այլև  տարբեր կամավորական ծրագրում ներգարվեն և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։

Ցուցադրել ավելի
Back to top button