ԹատրON | «Գոմեշը» մոնոներկայացում
Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ է պետք, որպեսզի մոնոներկայացում բեմադրվի։ Դասական թատրոնում ամենաքիչը մի քանի ամիս՝ պիեսի ընտրություն, կերպարի վերլուծություն, տեխնիկական հարցերի լուծում և այլն, և այլն։
«Գոմեշը» մոնոներկայացման դեպքում ամեն ինչ շատ արագ եղավ։ Նարինե Գրիգորյանն ուղղակի կիսվեց իր գաղափարով, մնացածը «Արմմոնո» թատերական փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանի անելիքն էր։
Նարինե Գրիգորյանը հանդարտ քայլերով մոտեցավ տակառին։ Ներկայացումը սկսված էր։
Վերցրեց ջրով թասը, գոմեշավարի խմեց ջուր, ճկվեց, մռլնգաց, փնչացրեց ու նայեց դեպի դահլիճ։ Հանդիսատեսն արդեն ոչ թե Նարինե Գրիգորյանին էր տեսնում, այլ Գոմեշին։
Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչու դերասանուհին ընտրեց Հրանտ Մաթևոսյանի հենց այս գործը, արդյոք դերասանի համար բարդ է կենդանի խաղալը, ինչպես ծնվեց մոնոներկայացման գաղափարը, ինչ էքսպերիմենտներ արեց դերասանուհին կերպարի հետ և ոչ միայն։