Անի Թովմասյանի օրինակը
Նոր գաղափարներ, մոտիվացնող ծրագրեր ու ճամփորդություններ։ 19–ամյա Անի Թովմասյանը ոչ ֆորմալ կրթական ոլորտում ակտիվ գործունեություն է վարում, տարբեր թեմաներով առցանց դասընթացներ անցկացնում, ունի կամավորների մեծ թիմ։ Անին ծնվել է Նոր Հաճնում, բայց մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում։ Սովորել է ավագ դպրոցում, ունի դեռահասների և երիատասարդների առաջնորդի հավաստագիր։ Թեև, ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապը պահում է հայրեիքի հետ։ Առցանց ձեվաչափով կրթական դասընթացներ է անցկացնում, վեբինաներ ժամանակի կառավարման, ֆինանսական գրագիտության և այլ թեմաներով։ Ասում է՝ առցանց ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր անկայուններում ապրող պատանիներին միանալ դասընթացներին։
Պատմում է, որ ընտանիքում այնքան էլ լավ չեն ընդունում նրա ակտիվությունը, ծնողները ցանկանում են, որ համալասրան ընդունվի, բայց Անին դեռ չի շտապում։ Ոչ ֆորմալ կրթություն է ստանում, տարբեր դասընթանցերի մասնակցելով փորձում գտնել իրեն հոգեհարազատ մասնագիտություն։
Անին պատմում է, որ հաճախ են պատանիներն ու երիտասարդներն իրենց պատմություններով, մտքերով կիսվում իր հետ, անգամ շատերը մտածում էին, թե հոգեբան է։ Բայց նա չէր հասցնում բոլոր նամակներին պատասխանել։ Այդ ժամանակ որոշեց էքստրա սմարթ պլաներ ստեղծել։
Անին վստահ է՝ էքստրա սմարթ պլաներ կարող է օգնել այն մարդկանց, որոնք ցանկանում են փոփոխություններ մտցնել իրենց կյանքում։ Ամիսներ առաջ Երևանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ասում է՝ Հայաստանում պլաներներն այնքան էլ տարածված չեն, բայց համբերատար անցում է այս ճանապարհը։
Հիմա կայք են պատաստում, որտեղ կլինեն կրթական տարբեր դասընթանցեր, վիդեո կուրսեր ֆինասական գրագիտության մասին։ Անին համոզված է՝ Հայաստանում զարգանալու հնարավորությունները շատ են, հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, դժվարություններից չհուսահատվել ու կշռադատված քայլերով առաջ գնալ, ձգտել ավելիին։