ԹատրON | «Սերը» Տանիքում
Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի։ Դե ուրեմն եկեք սկսենք թատրոնով ու սերով: Այո, ճիշտ լսեցիք, Սերով։
Թատրոն Տանիքի նոր ներկայացումն ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենաբարդ զգացմունքի մասին է։ «Սեր» ներկայացումը պատմում է 90-ականներին հանդիպած ու սիրահարված զույգի մասին։ Պիեսի հեղինակ և ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը որոշեց «Սերը» բարձրացնել տանիք և հանդիսատեսին տեղափոխել մութ ու ցուրտ տարիներ։
Տանիքի միջավայրը հետաքրքիր ու յուրահատուկ է` ներկայացում բեմադրելու համար։ Թատրոնի հիմնադիր Մխիթար Դանիելյանն ասում է` ներկայացումն արդեն խաղացել էին այլ թատրոնում, և պետք էր առանձնահատուկ բան գտնեին, որպեսզի «Սերը» դառնար տանիքի ներկայացում:
Դերասանները որոշեցին օգտագործել նաեւ բաց պատշգամբը: Դրսի տեսարաններն այնտեղ են խաղում, ապա մտնում են ներս: Նրանք էլ նշում են յուրահատուկ է պատշգամբում խաղալը. Դու դրսում ես, մութ է և չես տեսնում հանդիսատեսին։