Իմ օրինակը

Լիլիթ Պետրոսյանի օրինակը

Երեխաների երազանքները գրեթե չեն տարբերվում մեծերի երազանքներից։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ երկնքի տակ,– հուզմունքով ասում է «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լիլիթը Պետրոսյանը և հավելում՝ ծրագրի նպատակը մեկն է՝ երեխաներին կտրել առօրյա խնդիրներից ու նրանց օրը հրաշքով լցնել։ Ակումբում ոչ մի գրառում անարձագանք չի մնում։ Երեխաների նամակները խմբում տեղադրելուց հետո վայրկյանների ընթացքում այդ երազանքները իրականացնել ցանկացողներ են հայտնվում։ Լիլիթը նկատում է՝ հաճախ առաջինն արձագանքում են պատերազմից տուժած կանայք։

Լուսանկարը` Լիլիթի ֆեյսբուքյան էջից

Լիլիթը ծնվել է Ստեփանակերտում, մասնագտությամբ քաղաքագետ է։ Պատմում է, որ միշտ  հետեվել է մայրիկների տարբեր խմբերի գրառումներին, 2018թվին, երբ ինքն էլ մայր դարձավ հասկացավ, որ արցախցի մայրիկների համար էլ պետք նման մի խումբ ստեղծել։ Երբ նոր էր ակումբը նրա մտքով անգամ չէր անցնի, որ այն այդքան կմեծանա և տարբեր իրավիճակներում օգտակար աշխատանք կկատարի։
Գործունեության առաջին ամիսներին մայրիկները պատմում էին իրենց խնդիրերի մասին, հետո խմբին Հայաստանից բժիշկներ միացան, որոնք օնլայն խորհրդատվություն էին տալիս, անհարժետության դեպքում էլ օգնում բուժումը Երևանում շարունակել։

Արցախյան 44–օրյա պատերազմը փոխեց ամեն բան։ 2020թվին սեպտեմբերի 28–ին Լիլիթն ու 2–ամյա աղջիկը տեղափոխվեցին Երևան, իսկ ամուսինը մնաց պաշտպանելու հայրենիքը։ Ցավոք պատերազմի վերջին օրերին ծանր վիրավորվեց և մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ:
Այդ ծանր շրջանում փոխվեց նաև խմբի աշխատանքը։

Արցախը Հայաստանին կապով միակ ճանապարը փակելուց հետո ակումբի գործառույթը կրկին փոխվել է։ Բժիշկներն ուղիղ եթերներով փորձում են օգտակար խորհուրդներ տալ, դեղերի, սննդամաթերի և այլ անհրաժեշտ իրերի պակասի դեպքում մայրիկները կիսվում են միմյանց հետ։ Հիմա այնքան են ընկերացել, որ միասին են հաղթահարում բոլոր դժվարությունները։ Խմբի անդամներից Տատթևն էլ սկսել է Արցախի հանրային ռադիոյով «Մայրիկների ակումբ» հաղորդում պատրաստել։

Այս բոլոր նախաձեռնությունների նպատակներից մեկն այն է, որ հենց արցախցի մայրիկները կազմակերպեն այդ ուրախությունը և չսպասեն, որ դրսից ինչ որ մեկը օգնի նրանց:

Ցուցադրել ավելի
Back to top button