Խոշոր պլան
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը
Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։ Գործազուրկ կանանց հնարավորություն է տրվում թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և հետագայում ընդունվել աշխատանքի։
Ծրագրի մասին զրուցել ենք «Սովորիր Օնլայն» կենտրոնի տնօրեն Հայկ Հովակիմյանի հետ։