Խոշոր պլան
«Խոշոր պլան». Կանաչ համայքներ
Երևանում կայացել է «Կանաչ համայնքներ» համաժողովը, որի ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերել բնապահպանության և դրամաշնորհային ծրագրերի կազմման վերաբերյալ: 2 թիմ հաղթել է և ստացել բնապահպանական միկրոնախագծերի ֆինանսավորում:
Ծրագրի կազմակերպիչը գերմանական «Մարդկային տիեզերական երկիր» (Mensch Raum Land eV) ասոցիացիան է: Հայաստանում գործընկեր կազմակերպությունը Համաշխարհային անկախ երիտաարդական միավորում ՀԿ-ն է, որը 2000 թվականից իրականացնում է կրթական ծրագրեր մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում:
Թեմայի մասին զրուցել ենք «Կանաչ համայնքներ» ծրագրի հայաստանյան կոորդինատոր Նարեկ Ադամյանի և դրամաշնորհի հաղթող Գայանե Գրիգորյանի հետ, որը հայրենի Ցամաքասար գյուղում երիտասարդների հետ աղբամաններ է պատրաստելու: