IT շաբաթ

IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»

«Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի կարևորելով նաև միջոլորտային փոխգործակցությունը։
Շաբաթվա շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան։ Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարներ մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

Ցուցադրել ավելի
Back to top button