ԹատրON

ԹատրON | Գոյ․«աբսուրդի» թատրոն

Դեկտեմբերի 8-ին Գոյ թատրոնը նշեց 34-ամյակը։ 1988 թվականին 4 ռեժիսորներ՝ Արմեն Մազմանյանը, Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը և Արսեն Աբրահամյանը որոշեցին ստեղծել  իրենց թատրոնը։ Նրանք սկսեցին բեմադրել գրական գործեր, որոնք  պահանջում էին թատերական այլ լեզվամտածողություն և անծանոթ էին հանդիսատեսին։ Ալբեր Քամյուի, Սեմուել Բեքեթի, Իժեն Իոնեսկոյի, Ջորջ Օրուելի  և այլ հեղինակների ստեղծագործությունները ձևավորեցին Գոյ թատրոնի խաղացանկը։

Իսկ ինչու՞  անվանեցին Գոյ-լաբորատորիա։ Արմեն Մազմանյանն ասում էր՝ սա վայր է, որտեղ յուրաքանչյուրն ունի փորձելու և սխալվելու իրավունք, որովհետև թատրոնում չկա սխալ մոտեցում, կա ապաշնորհություն, անգրագիտություն և անճաշակություն։

2010 թվականին  «ԳՈՅ»-ը դարձավ պետական թատրոն` վերանվանվելով Արմեն Մազմանյանի Բեմարվեստի Ազգային Փորձարարական Կենտրոն:

Դե ինչ, այսօր կխոսեմ Գոյ թատրոնի մասին։ Կպատմեմ՝ ինչպես ձեղնահարկը դարձավ թատրոն և կոչվեց լաբորատորիա, ինչու սկսեցին բեմադրել աբսուրդ ժանրի գործեր, ովքեր են այսօր ստեղծագործում թատրոնում, ինչ ներկայացումներ կան խաղացանկում և ոչ միայն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button