Լենա Միրզոյանի օրինակը
Արարատի մարզի Ղուկասավան գյուղում է ապրում ազգությամբ եզդի Լենա Միրզոյանը։ Թեև եզդիական համայնքում ընդունված չէ բարձրագույն կրթություն ստանալ, բայց Լենան ընդունելության քննություններից մեկ ամիս առաջ դասղեկի հորդորով և օգնությամբ սկսեց պատրաստվել։ Հաշվի առնելով մարդականց օգնելու նրա մեծ ցանկությունը, հոգեբանության և մարդու իրավունքների նկատմամբ հետաքրքրությունը, ուսուցչուհին խորհուրդ է տալիս սոցիալական աշխատանք բաժինն ընտրել։ Պատմում է, որ սկզբում տան մեծերը չէին հաշտվում բարձրագույն կրթություն ստանալու նրա որոշաման հետ և ստիպված էր ուսուցչուհու հետ հեռախոսով պարապել։
ԵՊՀ–ի սոցոլոգիայի ֆակուլտետում է սովորում Լենան, ապագա սոցիալական աշխատող է։ Մանկունց ցանկացել է լրագրող դառնալ, բայց երբ ուժերը փորձել է այդ ոլորտում հասկացել, որ իրեն ավելի շատ սոցիալական աշխատանքն է հոգեհարազատ։ Սկզբում դասերն առցանց էին, հիմա ամեն օր Լենան Երևան է գալիս։ Ասում է՝ շատ է սիրում քաղաքը, այստեղ ժամանցի, կրթության հնարավորությունները շատ են, բայց միշտ մեկ վայրկյան շուտ ցանկանում է հասնել հարազատ գյուղ։ Լենան պատմում է, որ եզդիական համայնքում ավանդույթները շատ են, որոնք ընդունում և սիրով հետևում է։ Վաղ ամուսնությունը եզդիական ազգային ավանդույթներից մեկն է, բայց կարծում է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի և վաղ տարիքում ամուսնացող յուրաքանչյուր աղջկա հետ սրտից մի մասինիկ է պոկվում, որ չի կարղացել օգնել նրան։
Կանանց և երեխաների իրավուքների պաշտպանության կենտրոն է ցանկանում ստեղծել Լենան, որը պետք է գործի երկու ճյուղով՝ կրթական և իրավական։ Հիմա դասախոսների ու մասնագետների հետ է խորհրդակցում, որ հնարավորինս շուտ իրականացնի իր գաղափարը։
Արդեն մեկ տարի է, ինչ Ղուկասավանի դպրոցում եզդիերեն է դասավանդում։ Լենան պատմում է, որ երբ դպրոցում աշխատելու առաջարկ ստացավ չէր կողմանորոշում ընդուներ, թե՝ ոչ։ Կրթական համակարգում աշխատելը բարդ և պատասխանատու է, պետք է այնպես անցկացնել դասը, որ ստացած գիտելիքներն աշակերտներին կյանքում օգտակար լինեն։ Ինքը միշտ ուղղորդում է երեխաներին, իր հմտությունները փոխանցում է նրանց, հանդիպումներ կազմակերպում տարբեր մասնագետների հետ։
Լենան ասում է ՝ պետք է միշտ նոր հմտություններ ձեռք բերել։ Օրինակ ինքն ուժերը փորձել է կավագործության մեջ, հաճախել լրագրության, SMM, PR դասերի և ստացած գիտելիքներն այժմ իր աշակերտներին է փոխանցում։ Երազանքներ շատ ունի և դրանք հաճախ են փոխվում ճանապարհ հարթելով նորերին։ Լենան որոշել է ուսումը մագիստրատուրայում շարունակել, ապագա ծրագրերում նաև ԵՊՀ դասախոս դառնալու ցանկություն էլ կա։