IT շաբաթ

IT շաբաթ․ Հայ պատանիները կարող են մասնակցել Rise ծրագրին

Առաջին անգամ հայ պատանիները հնարավորություն ունեն մասնակցել Rise համաշխարհային ծրագրին։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է Rise Global Challenge–ի դիմումների մեկնարկը, որին կարող են դիմել 15–ից 17 տարեկան պատանիները։ Ծրագրին մասնակցելու համար պետք է լինել ստեղծագործ, իրագործել նախագիծը, որը կլուծի որևէ խնդիր։ 1 միլիարդ դոլար բյուջեով Rise ծրագիրը աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողների:
Իր ստեղծման օրվանից Rise-ն իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակից 170-պետությունից և ընտրել է 200 հաղթողի։ Առցանց հայտերը բաց են risefortheworld.org կայքում և հասանելի  մինչև 2023 թվականի հունվարի 25-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button