Ռադիոզրույց
Ռադիոզրույց | Ակտիվ կյանք՝ թեթև անվասայլակով
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր երկում հաշվառված է 3000-ից ավել հենաշարժողական խնդիր ունեցող հաշմանդամ։ Ակտիվ թեթև անվասայլակներ չունենալու պատճառով, նրանց մեծ մասն այսօր հնարավորություն չունի օգտվելու ակտիվ կյանքից, սպորտային և ժամանցային բազմաթիվ միջոցառումներից։
Ռոմանը լինելով համայնքի անդամ և զգալով տվյալ անվասայլակների անհասանելիության պատճառով առաջացած բոլոր անհարմարությունները՝ Հայաստանում որոշեց ստեղծել այնպիսի անվասայլակներ, որոնք հնարավորություն կտան համայնքի մյուս անդամներին ակտիվ և ինքնաբավ կյանք ունենալ:
Նախագծի մասին Իմ ռադիոյի պատում են նախագծի հեղինակ Ռոման Եղիազարյանը և նախագծի հանրային կապերի թիմի ղեկավար Նարեկ Թամազյանը: