Ճիշտ մշակված թղթից կարելի է նաև կահույք պատրաստել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Ռոզա Աղայանը գյումրեցի է, այնտեղ է անցել երիտասարդության մեծ մասը, հետո ամուսնացել է և տեղափոխվել Երևան։ Մասնագիտությամբ տնտեսագետ հաշվապահ է, ֆինանսաբանկային համակարգում քիչ է աշխատել, երեխաների ծնունդից հետո դուրս է եկել աշխատանքից և զբաղվել նրանց խնամքով։ Ռոզայի մտքով երբեք չի անցել, որ կարող է բինզեսով զբաղվել, այն էլ տնից՝ երեխաների խնամքին զուգահեռ։
Ռոզան սկզբից մտավախություն է ունեցել, որ չի ստացվի։ Մի բան է սեփական երեխայի համար ինչ-որ ձեռագործ իր պատրաստելը, մեկ այլ բան դա անծանոթ մարդկանց առաջարկելը։ Բայց սկսում է թղթի հետ աշխատանքը։ Դժվարությամբ է գտել նյութերն ու անհրաժեշտ պարագաները, նաև ինֆորմացիա արհեստի այս ճյուղի մասին, որը ծնունդ է առել Չինաստանում։ Հայ մասնագետների չէր ճանաչում այդ ժամանակ, օգնության են հասնում յութուբի տեսա դասերը։
Ռոզան փաստում է, որ թղթի ամրության վրա պետք չէ կասկածել․ կարելի է նաև պատրաստել կահույք, իհարկե այսօր Հայաստանում այդ տեխնիկայով կահույք պատրաստելն ու օգտագործելը տարածված չէ՝ մտավախությունների պատճառով, բայց Ռոզան անհրաժեշտ քայլեր ձեռնարկում է։ Ռոզայի բիզնեսը հիմնադրվել է 13 հազար դրամով։ Գուցե ավելի շատ լիներ, եթե իմանար այդ գործի նրբությունները, բայց ինչպես ասում է Ռոզան, սովորելու և կատարելագործվելու համար պետք է ինչ-որ բանից սկսել։
Վերջերս Ռոզային մոտ տասը հոգի հարցրել են՝ արդյո՞ք նա չի դասավանդում այս արհեստը։ Հասկացել է, որ պահանջարկ կա, պետք է աշխատել փոքրիկ դպրոց բացելու ուղղությամբ։