ԹատրON

ԹատրON | Կայարան․ Նորաստեղծ թատրոն

Եթե հաճախ եք լինում Սասունցի Դավիթ կայարանում, ուրեմն տեսած կլինեք  կուլտուրայի պալատի դիմաց դրված թատերական պոստեռները կամ գոնե նկատած կլինեք մարդկանց, ովքեր բարձր խոսելով շտապում են, դեպի, նորաբաց թատրոն Կայարան։  Գաղափարը Պետական Կամերային Երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանին էր։ Նրան միացան նույն թատրոնի դերասան Կարապետ Քարաջյանը, դերասանուհի Աելիտա Գևորգյանը  և շատ ուրիշներ ու սկսեցին ստեղծագործական աշխատանքները։ 

Մեկ տարվա ընթացքում թատրոնում  բեմադրվեց 5 ներկայացում։  «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սե՜ր ֆրանսիական ձևով», «Անկոչ հյուրը». այս ներկայացումներին ավելացավ Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթի հիման վրա բեմադրած երաժշտական ներկայացումը։

Դե ինչ, այսօր կխոսեմ նորաստեղծ թատրոն Կայարանի, ամենագունեղ, երաժշտական Անահիտ ներկայացման մասին։ Ինչպես նաև կպատմեմ՝ ինչու՞ կուլտուրայի պալատը  դարձավ թատրոն, ովքե՞ր են  հիմնադիրները և թատրոնի դերասանները, ի՞ նչ ներկայացումներ կան խաղացանկում և ոչ միայն։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button