2 Տանդեմ | Ֆլիրտ
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես ու խոսել չես կարողանում։
Հենց այսպես է լինում մեր Անահիտի հետ ամեն անգամ, երբ ինչ որ մեկը փորձում է նրա հետ ֆլիրտ անել։ Քանի որ իր կյանքի այս փուլում Կառլին նույնպես այս հմտությունը շատ անհրաժեշտ է, այս թողարկումը նվիրված է հենց ֆլիրտին։
Այնպես որ, հարմար տեղավորվեք. թողարկման ընթացքում ձեզ բազմիցս փորձելու են գերել։