Այսօրը
Այսօր | Ով գեթ մեկ անգամ լրջորեն հիվանդացել է թատրոնով, նա արդեն անբուժելի է․ Հրաչյա Ղափլանյան
Թատերական գործի մեծ կազմակերպիչ ու անմնացորդ նվիրյալ Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923 թվականի այս օրը Լոռու մարզի Գարգառ գյուղում:
Փոքրիկ տղան ընդամենը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ Լենինականի դրամատիկական թատրոնում և խաղաց իր առաջին դերը«Գիքորը»
ըստ Թումանյանի համանուն պատմվածքի: Այստեղից էլ սկիզբ առավ նրա ստեղծագործական ճանապարհը. Հրաչյան հրավիրվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն՝ մանկական դերեր խաղալու։