Խոշոր պլան
«Խոշոր պլան». Հայաստանում անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը
Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ջանքերով։ Շաբաթվա շրջանակում մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ կարող են անցկացնել բոլոր կրթական հաստատությունները։
Լույս է տեսել «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը, որը բաց է բոլորի համար։ Այն 10 դասերի միջոցով օգնում է ճանաչել, ստուգել ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից:
Մեդիագրագիտության շաբաթվա հեշթեգներն են ՝#եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022։
Թեմայի մասին զրուցել ենք media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։