IT շաբաթ․ Արտարժույթի արժեզրկումը բացասական ազդեցություն ունի ՏՏ ոլորտի վրա
ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարները մտահոգ են արտարժույթի արժեզրկման բացասական ազդեցության և պետության ձեռնարկած ոչ լիարժեք քայլերից։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած հանդիպման ընթացքում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց առաջարկները ներկայացրեցին ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու համար։ ԱՏՁՄ նախագահ Հայկ Չոբանյանը նշում է, որ փետրվարից արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հետեվանքով ՏՏ որոշ ընկերություններ փակվել են, կամ կրճատումներ արել։
Մասնագետների պնդմամբ՝ կառավարությունը որևէ կերպ պետք է խնդրին լուծում գտնի, քանի որ արտարժույթի արժեզրկումը ռիսկի տակ է դրել ՏՏ ոլորտի զարգացումը։
Ընկերությունների ղեկավարները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դարձնել, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած ռիսկերի մեղմացմանն ուղղված նախագիծը հնարավորինս շուտ ընդունվի: