ԹատրON | Թատերայնացված ընթերցանություն
Երբևէ մտածե՞ լ եք, որ դերասանին բեմում կտեսնեք տեքստ կարդալիս։ Ասեմ ավելին՝ ոչ թե պիեսը կարդալիս, այլ՝ ռեմարկները։ Տարօրինակ է չէ՞ թվում, բայց էքսպերիմենտները թատերական աշխարհում անպակաս են։
Իսկ ի՞նչ է թատերայնացված ընթերցանությունը։ Դա ինքնատիպ ներկայացում է, որտեղ չկան դեկորացիաներ, երաժշտական և լուսային ձևավորում, միզանսցեն։ Կա միայն դերասանը, տեքստը և ձեր երևակայությունը։
Դուք ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչպես կբեմադրեիք, ինչպես կմեկնաբանեիք կերպարը և նրա արարքները: Մի խոսքով, դուք ինքներդ՝ ձեր մտքում, հնարավորություն ենք ունենում բեմադրելու։
Թատերայնացված ընթերցանությունն ամբողջ աշխարհում արագորեն զարգանում է և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բացահայտումներ անում։
Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ թատերայնացված ընթերցանության մասին։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է բեմադրվում։ Արդյոք խաղու՞մ են դերասանները բեմում, թե՞ միայն տեքստ են կարդում, ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում նման ձևաչափը։