Բիթրեյթ
Վհուկների ու սև կատուների եղանակը | Բիթրեյթ
Հոկտեմբերը տարվա այն ամիսն է, երբ սկսում ես հավատալ, կամ առնվազն կասկածել սև կատուների ուժին, վհուկների գոյությանը, ուրվականների՝ մարդկանց շուրջ աննկատ պտտվելուն ու Հոգուարթսի հրաշագործների դպրոցից քո նամակը պարզապես սխալմամբ չստանալուն։
Հենց այս պատճառով էլ ամսվա վերջին հինգշաբթին որոշել եմ բոլորիս միասին տեղափոխել կախարդանքով լի մեկ այլ տիեզերք, դե իսկ դա անելու ամենալավ միջոցը երաժշտությունն է։ Դե՛, ինչ, պատրաստեք ձեր թռչող ցախավելներն ու եկեք սկսե՛նք։