ԹատրON

ԹատրON | Շեքսպիրյան փառատոն

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն արդեն 16-րդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Հիմնադիրը Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ 

Ամեն տարի փառատոնին մասնակցելու համար Հայաստան են գալիս տարբեր երկրների թատրոններ, թատերախմբեր, ազատ ստեղծագործողներ։ Նրանք բեմադրում են շեքսպիրյան պիեսները` ժամանակակից մոտեցումներով, հետաքրքիր փորձարկումներ են անում կերպարների հետ։

Այս տարի փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22ը։ Բացումը տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ։

Բացի այդ, հնարավորություն կունենաք դիտելու Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ», Վրաստանի  Շարժում թատերախմբի Սոնետներ, իտալական IM Perfect պարային խմբի «Ռոմեո և Ջուլիետ» ու ուրիշ շատ ներկայացումներ։

Հայաստան կժամանեն հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից։  

Կանցկացվեն նաև վարպետության դասեր։

Ցուցադրել ավելի
Back to top button