Ստարտափ Հայաստան

Դիանայի ամուսնու ապրիլյոթյան նվերը ճակատագրական դարձավ նրա համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մասնագիտությամբ երաժիշտ Դիանա Գալստյանը տիկնիկագործությամբ զբաղվում է վերջին չորս տարում։ Պատահական եղավ երաժշտի հանդիպումը տեքստիլի և բազմատեսակ՝ առաջին հայացքից անշունչ, բայց և շնչավոր կերպարների հետ։ Ամուսնու ապրիլյոթյան նվերը Դիանայի կյանքի ընթացքը կտրուկ փոխեց։ Նվերը դեպի մանկություն փոքրիկ ճաապարհորդություն կազմակերպելու համար էր, այն ինչ, վերջում պարզվեց, որ Դիանային դուր է եկել  ոչ միայն ճամփորդությունը, այլև միտքը ուրիշներին էլ այդ ճանապարհով տանելը։

Դիանայի բախտը բերեց։ Ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, որ ցանկացած թեմայի շուրջ կարող ես անսահման տեղեկություն գտնել համացանցում։ Այդպես սկսեց ուսումնասիրել տիկնիկագործության արվեստը։ Մի քանի հնարք սովորեց, հմտացավ կար ու ձևի մեջ և որոշեց, որ այլևս պետք չէ համացանցը։ Կսովորեմ ինքս, կստեղծեմ իմը, չեմ կրկնօրնակի, մտածեց Դիանան և ստեղծեց առաջին տիկնիկը։

Նոր մասնագիտության մեջ հմատանալու ճանապարհին Դիանան որոշում է կերպարային տիկնիկներ ստեղծել; Դա իսկական մարտահրավեր էր։ Պետք է ստեղծվեր այնպիսի տիկնիկ, որը նման կլիներ այն մարդուն, ում կերպարով ցանկանում էին տիկնիկ ունենալ; Հակսնալով, որ այս ճյուղը ինչ-որ չափով կաղապարելու է իրեն, Դիանան որոշում է կերպարներն ստեղծել այնպես, որ դրանք նման լինեն մարդուն, բայց հայացքով, հագուստով և ընդհանուր տրամադրությամբ։ Մարդիկ սիրեցին այդ ոճն ու այս ոլորտում էլ Դիանան հաջողություն ունեցավ։

Դիանայի պատրաստած տիկնիկները կտորից են։ Ամբողջ աշխատանքն ինքն է կատարում։ Հաճախ դրանք կաշվե հումքից պատրաստված տիկնիկներ են հիշեցնում, բայց պարզվում է՝ կտորից էլ կարելի է հատուկ տեխնիկայով այնպես պատրաստել, որ որակապես չզիջի կաշվին։

Դիանայի ամուսնու նվերը ճակատագրական դարձավ նրա համար, և որպես շնորհակալություն Դիանան մի օր որոշեց ամուսնու համար պատրաստել մի տիկնիկ, այնպիսին, որ աշխարհում ոչ մեկը չունենար։ 20 օր սիրելիից թաքուն պատրաստել է, մեծ ջանք և սեր լցոնել և այսօր հպարտությամբ բոլորին ցույց է տալիս հենց Կոշկավոր կատվին, որը պետք եղած ժամանակ երկուսին էլ տանում է մանկության գիրկը։

Ցուցադրել ավելի
Back to top button