Այսօրը

Այսօր | Անրի Վերնոյ

Աշոտ Մալաքյանը` նույն ինքը Անրի Վերնոյը, ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 15ին՝ Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում:

1924թ.-ին, ինչպես Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած հազարավոր հայ ընտանիքներ, այնպես էլ 4-ամյա տղայի ընտանիքը ստիպված եղավ լքել հայրենիքը և բնակություն հաստատել ֆրանսիական Մարսել քաղաքում:

Սկզբում Անրին տարված էր գեղանկարչությամբ, լրագրությամբ և ռադիոյով: Նա նույնիսկ Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո «Մարսելյեզ» թերթում հրապարակել է եղեռնին նվիրված հոդվածների շարք, բայց, միևնույն է, հոգով և սրտով կինոաշխարհում էր…

Ցուցադրել ավելի
Back to top button