Իմ օրինակը

Տաթև Սահակյանի օրինակը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից է 19–ամյա Տաթև Սահակյանը։ Ասում է՝ գյուղում մշակութային հուշարձանները շատ չեն, դրանցով համայնքի ճանաչելիությունը չես բարձրացնի, բայց կա երիտասարդական մեծ ներուժ, որը պետք է ճիշտ օգտագործել։ «Ուսանողի տուն» ծրագրի շրջանակում Արագածավնում թիմ է ձևավորել ու համայնքային զարգացման ծրագրեր են իրականացնում: Պատմում է, որ սկզբում դժվարություններ շատ են եղել, բայց առաջին միջոցառումից հետո աշխատանքներն ավելի արդյունավետ են դարձել:

Այնտեղ արդեն բացվել գյուղի երիտասարդական կենտրոնը, որտեղ անցկացվում են հանդիպում– քննարկումներ, սեմինարներ։ Տաթևն ասում է՝ մասնագետների հետ արդեն խոսել են, շատերը պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդներին։

ԵՊՀ–ի հոգեբանության բաժնում է սովորում Տաթևը, երբ նոր էր ընդունվել ցանկանում էր ռազմական հոգեբան դառնալ, բայց հասկացավ՝ այդ ուղղությամբ գնալու համար շատ ուժեղ պետք է լինել, հիմա մտածում է մանակական հոգեբան դառնալու մասին: Գյուղի երիտասարդները Երևանում սովորելուց հետո Արագածավան չեն վերադառնում, երբեմն էլ՝ արտագաղթում են հայրենիքից։ Մի կողմից գյուղն է դատարկվում, մյուս կողմից՝ լավ մասնագետներ ենք կորցնում,–նկատում է Տաթևն ու վստահեցնում՝ համալսարանն ավարտելուց հետո կվերադառնա հայրենի գյուղ ու իր գիտելիքները կծառայեցնի ի նպաստ համայանքի։


Խնդիրների մասին միայն խոսելը  խնդիրների լուծում չէ,– ասում է Տաթևն ու հավելում՝ բացի խոսելը կարևոր է նաև լուծման ուղիներ գտնել:  Հայրենիքը չպետք է թողնել անգամ ամենալավ առաջարկի դեպքում․ այն մեր կարիքն ունի ավելի  քան երբևէ:

Ցուցադրել ավելի
Back to top button