IT շաբաթ
IT շաբաթ. Գիտական աշխարհի առաջատարները մեկ հարկի տակ
Գլոբալ նորարարական ֆորումը՝ GIF–ն իր շուրջ էր համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետների, գործարարների ու առաջնորդների։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումն անցկացվեց «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։
GIF–ի ընթացքում առաջատար մասնագետները քննարկեցին նորարարական լուծումներն ու ի հայտ եկող մարտահրավերները, թե ինչպես են արհեստական բանականությամբ գործող տեխնոլոգիաները վերափոխում կրթությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը և մարդու կյանքի վրա ազդեցություն ունեցող այլ ոլորտները։ Խոսնակները պատմեցին հաջողությունների ու ձախողումների մասին։