Բիթրեյթ

Ռոմանտիզացնելով կյանքը | Բիթրեյթ 

Ռոմանտիզացնել կյանքը․ ի՞նչ է նշանակում  այս արտահայտությունը, որը վերջին օրերին, վստահ եմ, շատ ենք տեսնում համացանցում։ Սա նշանակում է սիրահարվել սեփական կյանքին ու նույնիսկ ամենահասարակ պահերը տեսնել  յուրահատուկ ու վառ լույսի ներքո։ Այսպես կարող ես փոփոխությունները գրկաբաց ընդունել, նոր բաներ սովորել  ու աճել։

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ չանել այս ամենն ու հասարակ պահերը ռոմանտիկ դարձնել Բիթրեյթի այսօրվա փլեյլիսթի հետ։

Էպիզոդում ընդգրկված երգերը՝

Buzzcut Season — Lorde 
Dancing in the Kitchen — Lany
If I don’t laugh, I’ll cry — Frawley
Eyes Off You — PrettyMuch
Celebrity — IU 
Problem With You — Sabrina Claudio
Blake Rose — Best of Me 
Snap — Rosa Linn 
Someone’s Someone — Monsta X
Taking You — Why Don’t We

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button