Խոշոր պլան
«Խոշոր պլան». Ապաքաղաքական հանդիպումներ քաղաքական գործիչների հետ ԱԺ «Ամառային դպրոցում»
Այս տարի առաջին անգամ Ազգային ժողովն անցկացրեց «Ամառային դպրոց» կրթական ծրագիրը, որին մասնակցում էր ավագ դպրոցների 48 աշակերտ: Նրանք հանդիպել են քաղաքական գործիչների, քննարկել տարբեր թեմաներ։

Դասընթացի մասնակիցներն ԱԺ-ից բացի այցելել են նաև պետական գերատեսչություններ, ծանոթացել նրանց աշխատանքներին։ Կազմակերպիչները հուսով են, որ այս ծրագիրը կօգնի երեխաներին մասնագիտական կողմնորոշման և գործնական հմտություններ ձեռք բերելու հարցում։

Թեմայի մասին զրուցել ենք ԱԺ փորձագետ, «Ամառային դպրոցի» կազմակերպչական թիմի անդամ Լիլիթ Գյոզալյանի և շրջանավարտներ Պապին Բաղդասարյանի ու Գոհար Ասատրյանի հետ։
