Տիեզերք
Տիեզերք | Մարսի օվկիանոսը
Մարս մոլորակի մասին մտածելիս կամ խոսելիս շատերս հավանաբար անապատային տարածք ենք պատկերացնում:Մի փոքր դժվար է հավատալ, բայց ըստ տարածված վարկածի` Կարմիր մոլորակը 2-ից 3 միլիարդ տարի առաջ ունեցել է չափսերով Ատլանտյան օվկիանոսին գերազանցող օվկիանոս, որի խորությունը որոշ տեղերում հասել է մինչև մեկ կիլոմետրի: Հետագայում ինչ-ինչ պատճառներով այն ցամաքել է, իսկ Մարսը դարձել է այնպիսին, ինչպիսին այժմ է: