Տիեզերք

Տիեզերք | Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը

Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը․․․․ գուցե, դու էլ այս հարցը լսելիս խճճվում ես ու ինչ-որ բարդ անուն փնտրում պատասխանելու համար։ Մինչդեռ պատասխանը հենց մեր քթի տակ է. արևը։ 

Գիշերային երկինքը մեզ կարող է խաբուսիկ թվալ։ Նայելով դրան մենք աստղերը պատկերացնում ենք ինչ-որ շողարձակող կետեր, որոնք հայտնվում են հենց գիշերը։ Դեռ վաղ մանկությունից մենք աստղերը այլ ձև ենք պատկերացնում․․․ ու նրանց նկարում ենք մթության մեջ՝ հնգաթև մարմինների տեսքով։ Դե․․․ էլ ինչպե՞ս կարող է մեծ ու դեղնակարմրավուն գունդը, որը հայտնվում է ցերեկն ու չունի հինգ թևեր, աստղի հետ ասոցացվել։ Բայց արևը հենց մեր աստղ է․․․ հենց այն աստղը, որի շուրջ պտտվում է Երկիրն ու մեր ընտանիքի մաս կազմող ևս 7 մոլորակներ` միասին կազմելով արեգակնային համակարգը։ Բացի մոլորակները Արեգակնային համակարգում մենք այլ հարևաններ էլ ունենք՝ գիսավորները, աստերոիդները, թզուկ մոլորակները, լուսինները կամ բնական արբանյակները և այլն։ 

Մեր արեգակնային ընտանիքի ութ մոլորակներից յուրաքանչյուրն իրենից մի գերհետաքրքքիր աշխարհ է ներկայացնում։ Եկեք հերթով ծանոթանանք նրանց։

Ցուցադրել ավելի
Back to top button