Խոշոր պլան
«Խոշոր պլան». Երիտասարդները՝ եկեղեցուն ավելի մոտ
Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը, որին մասնակցել է մոտ երկու հարյուր երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Նրանք անցել են երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթաց, այցելել տարբեր եկեղեցիներ, տեսարժան վայրեր:
Ուխտագնացության մասին զրուցել ենք ՀԵՀԵՄ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանի և ուխատագնացության մասնակիցներ Մարիամ Հազարյանի ու Մհեր Ծառուկյանի հետ: