Այսօր | Անգելա Մերկել
Անգելա Մերկելն ամենից ազդեցիկ կին ղեկավարներից է, ում խոսքն ու կարծիքը մեծ կշիռ և նշանակություն ունեն աշխարհի ամենահզոր ղեկավարների համար:
Ինչպես խոստովանում են նրա հետ գործ ունեցած ղեկավար գործընկերները՝ Մերկելի հետ շատ դժվար է լեզու գտնել, ինչ որ հարցի շուրջ համաձայնության գալ:
15 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գերմանուհի գործիչը, ի զարմանս շատերի, չունի շատ եկամուտներ կամ էլ կուտակած կարողություն. նա ապրում է խիստ համեստ պայմաններում: Հայտնի է, որ ամուսինները ապրում են վարձով բնակարանում: Քաղաքից ոչ հեռու Մերկելն ունի փոքրիկ ամառանոցային տուն, որը նույնպես չի փայլում իր ճոխությամբ :
Անգելա Կասները (նրա օրիորդական ազգանունն է) առաջին անգամ ամուսնացել է ֆիզիկոս Ուլրիխ Մերկելի հետ։ Հարսանիքին Մերկելը երկնագույն զգեստ է կրել։ Ամուսնությունը տեւել է 5 տարի։
Մենք ամուսնացանք, քանի որ բոլորն ամուսնանում էին։ Ես այդ ամուսնությանը անլուրջ մոտեցա եւ սխալվեցի։
Մերկելն ասել է, որ առաջին ամուսնուց իրեն է մնացել միայն ազգանունը։
Երկրորդ անգամ Մերկելն ամուսնացել է 44 տարեկանում: Նա երեխաներ չունի։ Մի անգամ հայտարարել է, որ ցանկացել է երեխաներ ունենալ, սակայն չի ստացվել։ Իսկ երբ 35 տարեկանում քաղաքականություն է մտել, դադարել է մտածել այդ ուղղությամբ։
Մշտապես սառնասիրտ Մերկելը կորցնում է ողջ արիությունը շուն տեսնելիս։ Երիտասարդ տարիքում նրան շունը կծել է, ինչից էլ ամեն ինչ սկսվել է։ Մերկելը սարսափում է շներից. նրա պաշտոնական հանդիպումների ժամանակ միշտ նշվում է, որ հանդիպմանը շներ չպետք է լինեն։ Այս կանոնը մեկ անգամ խախտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ղրիմում 2007 թվականին կայացած հանդիպման ժամանակ սենյակ է մտել Պուտինի՝ հսկայական չափերի լաբրադոր ցեղատեսակի շունը։ «Շունը ձեզ չի՞ վախեցնում »– հեգնելով ասել է Պուտինը:
Անգելա Մերկելը գրեթե չի կրում շրջազգեստներ. նա նախընտրում է տաբատներ։ Ընդհանրապես՝ Մերկելի ոճը խիստ է, տղամարդկային, հիմնականում նա նախընտրում է մուգ երանգի հագուստ։
Մերկելը պաշտում է sms հաղորդագրությունները։ Օրվա ընթացքում նրան հաճախ կարելի է տեսնել հեռախոսի էկրանին նայելիս, նա օրվա ընթացքում տասնյակ նամակներ է ուղարկում իր կոլեգաներին և անհամբերությամբ սպասում նրանց պատասխանին։ Գերմանիայի կառավարության անդամները Մերկելի հրամանով, միմյանց հետ հաճախ շփվում են միայն կարճ հաղորդագրությունների միջոցով։
Անգելա Մերկելը 2021 թվականի ընտրություններից առաջ հայտնել է, որ չի առաջադրվի և պաշտոնավարման ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից:
Քաղաքանակությամբ ես այլևս չեմ զբաղվի, սկզբում մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ միտք կծագի: