IT շաբաթ

IT շաբաթ․ «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն»

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափը ստեղծել է «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը, որը կունենա նաև տպագիր տարբերակ։ Այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարում է իրենց ուսուցիչը՝ Մաշտոցը։ Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Հեղինակները հայոց գրերի ստեղծման պատմությունը վերաիմաստավորել են ժամանակակից միջոցներովստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով։

Yelling ստուդիայի համահիմնադիր, կոմիքսի նկարազարդող և սցենարիստ Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ երկու տարուց ավել աշխատել են վեպի ստեղծման վրա, սցենար մի քանի անգամ փոխել են։

Ի դեպ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ստորագրեցին պայմանագիր «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակի տպագրման մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button