Արամ Աղեկյանի օրինակը
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է 15–ամյա Արամ Աղեկյանը: Ցանկանում է ծրագրավորող դառնալ, պատրաստվում է ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան։ 2021 թվականից միացել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի «Թվային սերունդ» նախագծին, որպես դասավանդող հիմա արդեն համահիմնադիր է համարվում։ Նախագծի նպատակը երիտասարդներին թվային գործիքներ սովորեցնելն է, որոնց միջոցով նոր գիտելիքներ, հմտություններ ու բարձր վարձատրվող աշխատանք ձեռք կբերեն։
«Թվային Սերունդ» նախագծի կարգախոսն է «Արի´, սովորի´ր, դարձի´ր թվային»։ Դասերն անցկացնում են մարզերի երեխաները, նախագծի ամենափոքր դասավանդողը 14 տարեկան Լեյլին է Լոռու մարզից։ Արամի խոսքով՝ առցանց հարթակը թույլ է տալիս ճկուն լինել և այն կոտրում է կարծրատիպը, թե միայն քաղաքում է հնարավոր լավ աշխատանք ունենալ կամ որակյալ կրթություն ստանալ։ Դասընթացին մասնակցում են, թե՜ մարզերից են, թե´ Երևանից։
Քանի որ արդեն տարբեր ծրագրեր ստեղծելու փորձ ուներ Արամ որոշում է մեկ այլ նախագիծ էլ իրականացնել։ «Ճանաչիր թշնամուդ» ռազմակրթական նախաձեռնությունն է, որի անդմաները ադրբեջաներեն ու թուրքերեն են սովորում։
Մարտունիում երիտասադրները ակտիացել են,–նկատում է Արամն ու հավելում՝ տարբեր ծրագրերում են ընդգրկվում, կամավորական աշխատանք կատարում։ Երիտասարդական կենտրոն ստեղծելու համար էլ դրամաշնորհային ծրագիր են ներկայացնելու և Ռեարմենիա հարթակի միջոցով գումար կհավաքեն այն վերանորգելու համար։
Այժմ Արամը զբաղված է «Թվային սերունդ» և «Ճանաչիր թշնամուդ» նախագծերով։ Ցանկանում է դասընթացները շատացնել, իսկ հետո արդեն ժամանակը ցույց կտա, ինչ հաջողություններ կունենան դրանք։ Արամը կարևորում է ծնողների աջակցությունը, ասում է` երբեմն ինքն է ընկեների ընտանիքներին ներկայացնում, թե ինչով են զբաղվում, ինչ արդյուքն են ակնկալում ու ինչ հեռանկարներ կարող են բացվել։