Այսօր | Թոմ Քրուզ
Մենք չունեինք մշտական բնակության վայր. անընդհատ տեղից տեղ էինք տեղափոխվում։ Աղքատությունը մեր այցեքարտն էր. այսպիսի խոսքերով է նկարագրել իր մանկությունը ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Թոմ Քրուզը. նա այսօր նշում է ծննդյան 60 ամյակը։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում է գործում աշխարհահռչակ «երազանքների գործարանը»` Հոլիվուդը: Թոմ Քրուզը այդ կինեմատոգրաֆիստների արհեստանոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է:
Ապագա դերասանն ու պրոդյուսերը ծնվել է 1962 թվականի հուլիսի 3-ին սովորական ամերիկյան ընտանիքում: Թոմը չորս երեխաներից երրորդն էր: Բայց միակ տղան: Նրա հայրը մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ էր. հաճախ փոխում էր աշխատանքը: Մայրն աշխատում էր որպես ուսուցիչ: Նրա հայրը չէր կարողանում գտնել հիմնական աշխատանք, նրանք անընդհատ տեղափոխվում էին մի բնակավայրից մյուսը: Արդյունքում՝ Թոմը 12 տարվա ընթացքում փոխում է 15 դպրոց:
Ի վերջո Թոմի ծնողները բաժանվեցին: Հայրը հեռացավ՝ թողնելով կնոջը 4 երեխաների հետ միայնակ:
Ասում են՝ մեծ ընտանիքների երեխաները, ավելի քիչ ջանք են գործադրելով, ավելի շուտ են հարմարվում են ցանկացած միջավայրի: Թոմ Քրուզի դեպքում այս օրենքը չ գործեց: 14 տարեկանում նա իր հասակակիցներից ցածրահասակ էր և ուներ դիսլեքսիա: Դա հիվանդություն է, երբ մարդը դժվարությամբ է ընկալում տեքստում գրված տառերը կամ դրանք արտաբերում է սխալ, իհարկե այն կապ չունի ինտելեկտի մակարդակի հետ: Ժամանակի ընթացքում բազմաթիվ ջանքերի շնորհիվ Թոմն ազատվեց այս խնդրից, իսկ բարձրահասակ դառնալու համար սկսեց ակտիվորեն զբաղվել սպորտով:
Դպրոցում Թոմն ավելի շատ ժամանակ էր անցկացնում մարզական խաղադաշտում, քան ընթերցասրահում: Բայց մի օր, երբ արդեն 14 տարեկան էր, նա պատահաբար հայտնվեց թատրոնի փորձերում: Նրան դուր էին գալիս միջավայրը և բեմական շրջապատը: Ստուդիայի կանոնավոր փորձերը Թոմին թույլ տվեցին որոշակի փորձ ձեռք բերել և սովորել բեմի օրենքները: Նա սկսեց պարբերաբար հաճախել կինոընկերությունների ղեկավարների անցկացրած լսումներին: 1981-ին Քրուզը մի քանի փորձարկումներից հետո, հաստատվեց «Անվերջ սեր» ֆիլմում երկրորդական դերի համար:
Երկու տարի անց Թոմը ստացավ գլխավոր դերը երիտասարդական «Ռիսկային բիզնես» կատակերգությունում: Հատուկ կրթություն չունեցող երիտասարդ դերասանը սովորել է, ինչպես ասում են, «ներկայացման ընթացքում»: Քրուզը հենց սկզբից առանձնանում էր իր բծախնդրությամբ և բծախնդիր էր ցանկացած, նույնիսկ ամենաաննշան դերի կատարմանը: Հենց սա է նրա հաջողության բանաձևը:
Թոմ Քրուզն արժանացել է երեք «Օսկարի» եւ չորս «Ոսկե գլոբուս» մրցանակի: