Բիթրեյթ
Սիրահարվածության թիթեռնիկների համար | Բիթրեյթ
Եթե դու էլ ես ներսումդ անհանգիստ թիթեռնիկներ զգում, մտքիդ մեջ շարունակ ինչ-որ պահեր են պտտվում, մինչդեռ օրդ լուսավորվում է մեկ հայացքից, եթե ողջ գիշեր ապագա սցենարներ ես գծում ու ժպտում, եթե օրվա ընթացքում մտքով այլ տեղ ես սավառնում, ու եթե այս ամենում գլխավոր հերոսը միայն մեկն է, ուրեմն շնորհավորում եմ՝ դու սիրահարված ես։
Ու հենց ներսիդ թիթեռնիկները գունավորելու համար այս էպիզոդի ընթացքում կգտնես սիրահարվածության ամենազգլխիչ երգերից մի քանիսը։ Արի՛ հիմա էլ այս երգերին սիրահարվենք։