Իմ օրինակը

Ալինա Գևորգյանի օրինակը

Սյունիքի մարզի Տաթև գյուղից է Ալինա Գևորգյանը։ ԵՊՀ սերվիսի և կայուն զբոսաշրջության բաժնում է սովորել։ Ավատրելուց հետո մեկ տարի Երևանում կրթական հիմնադրամում նախագծերի կորդինատոր է աշխատել։ Ասում է՝ ամեն ինչ հիանալի էր ընթանում, նոր շրջապատ, գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել, բայց ինչ որ բան կիսատ էր սրտում։ Որոշում է վերադառնալ գյուղ ու իր գործունեությունը ծավալել գյուղից ու գյուղի համար, իսկ կուտակած գիտելիքների պաշարը օգտանգործել ի նպաստ մարզի։ Ալինան վստահ է՝ համայնքում դրական փոփոխություններ կատարելու համար պետք է սիրել այն։ Իսկ համայնքը զարգացնելու համար նախ պետք է անձնային աճ գրանցել, կրթական ծրագրերի մասնակցել։

Լուսանկարը՝ Ալինայի ֆեյսբուքյան էջից

Այժմ «Մարզերի Երեխաները մարզերում» ՀԿ–ի Սյունքի մարզի կոնդինատորն է։ Մինջհամայնքային կապերն է զարգացնում․ տարբեր միջոցառումներ իրականացնելով գորիսեցի պատանիները ծանոթանում են կապանցի հասակակիցների հետ։

Սիսիանի, Գորայքի, Նորավանի, Աղիտուի և Թասիկի երեխաների մասնակցել են համայնքների զարգացում թեմայով քննարկմանը։

Այս ամենից զատ, Ալինան ընտանեկան փոքրիկ հյուրատունն է զարգացնում։ Պատմում է, որ իրենց ընտանիքում հյուրեր ընդունելու ավադույթը ձևավորվել դեռ 1994 թվականից։ Երբ 12 տարի առաջ Տաթևում բացվեց ճոպանուղին, տուրիստական ընկերություններից մեկի հետ սկսեցին համագործակցել։ Հենց այս նախապատմությունն էլ կարևոր դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։ Տան բակին կից հյուրատան սենյակները վերանորոգել են, Ալինան այն գրացեցել է տարբեր կայքերում։ Ասում է՝ իրենց համար սա պարզապես  բիզնես չէ, ընտանիքում իսկապես սիրով ու ջերմությամբ սպասում ու  ընդունում հյուրերին։

Երբ հյուրատունը Տաթևում սկսեց ակտիվ աշխատել Ալինան հասկացավ, թե ինչքան  գիտելիքներ ու հմտություններ են պակասում այն ղեկավարելու համար։ Այժմ նոր լեզուներ է սովորում, իմացածը՝ կատարելագործում։ Ասում է՝ պետք է զարգացնել երիտասարդների մասնագիտական կարողությունները, քանի որ միայն համալսարական գիտելիքները բավարար չեն 21–րդ դարի երիտասարդին։
Ալինան է մտադիր է երիտասարդական կենտրոն բացել, տարբեր ծրագրեր կյանքի կոչել։ Ցանկանում է, որ Սյունիքը հայտնի լինի ոչ թե որպես սահմանամերձ, այլ՝ ուժեղ ու ստեղծագործ երիտասադներով մարզ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button