IT շաբաթ

IT շաբաթ․ Արհեստական բանականության դասընթաց զորակոչիկների համար

«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 6-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև հուիսի 17–ը։ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից  6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են։ Դասընթացի նպատակն է ՀՀ զինված ուժերի համար արհեստական բանականության ոլորտում բանիմաց, որակյալ մասնագետներ պատրաստելն է։ Դասընթացին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև աղջիկները։
Զորացրվելուց հետո լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում։

Ցուցադրել ավելի
Back to top button