Այսօրը

Այսօր | Ռաֆայել Նադալ

«Ահա, եկեք, խաղացեք». այս է ֆրանսերենից թարգմանաբար նշանակում բոլորիս շատ հայտնի թենիս սպորտաձևը։

Թենիս մարզաձևից հայտնի են մեծ պատմություն կերտած շատ մարզիկներ, և այսօր նրանցից մեկը՝ Ռաֆայել Նադալը, նշում է իր ծննդյան 36 ամյակը։

Ապագա լեգենդին մանկուց մարզել է  հորեղբայրը՝ Թոնի Նադալը։ Մի հարցազրույցի ժամանակ Նադալը նշել է, որ թենիսի հանդեպ սերը սերմանել է հորեղբայրը, երբ ինքը դեռ 3 տարեկան էր։

Հայրը՝ Սեբաստիան Նադալը, գործարար է, ունի ապահովագրական ընկերություն և ռեստորանանների ցանց։ Մայրը՝ Աննա Մարիա Պարետան, տնային տնտեսուհի է։

Նադալը մանկության տարիներին հաճախակի է դպրոցից փախել, որպեսզի դիտի իր ամենասիրելի սերիալը՝ Dragon Ball: CNN-ը Նադալի մանկության մասին հաղորդում է պատրաստել, որտեղ նրան անվանել է Dragon Ball of Tennis:

Տղան միաժամանակ հաճախել է ֆուտբոլի և թենիսի, բայց մեծ ապագա ունենալու համար երկու սպորտաձևեր համատեղելն անհնար է։ Հոր հարցին, թե վերջնական, որ մարզաձևն է  ընտրում, Նադալը պատասխանել է՝ թենիս, բայց մինչ այսօր նա  ֆուտբոլի մեծ երկրպագու է: 2010 թվականից հանդիսանում է  «Մալյոկա» ֆուտբոլային ակումբի 10% բաժնետեր։

14 տարեկանում Իսպանիայի թենիսի ֆեդերացիայից առաջարկ է ստացել Մալյորկայից տեղափոխվել Բարսելոնա ավելի լավ պայմաններում մարզվելու համար, սակայն ծնողները մերժել են առաջարկը, պատճառաբանելով, որ  երեխաների տեղափոխումը կարող է վատ ազդել նրանց կրթության վրա: Այսպիսի որոշում ընդունելով նրանք զրկվում են ֆեդերացիայի կողմից վճարվելիք մարզումների գումարից, և ամբողջ ծախսը մնում է ընտանիքի վրա։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 15 տարեկանից։  2002 թվականի Ասիական թենիսի ֆեդերացիայի մրցաշարում առաջին տիտղոսն է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով Ռամոն Դելգադոյին։ Այդ հաղթանակով դարձել է «Թենիսի Բաց դարաշրջանի» տասներորդ թենիսիստը, ով մինչև 16 տարին լրանալը ATF-ի տիտղոս է նվաճել։

Մենախաղի արդյունքներով 2 անգամ դարձել է առաջին ռակետ։ Աշխարհում միակ թենիսիստն է, ում շնորհել են «Կարմիր սաղավարտ» կոչումը։

Չորս տարի անընդմեջ, այնուհետև հինգ տարի անընդմեջ հաղթել է «Ռոլանդ Գարոս» մրցաշարում, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ։

Ավելի լավ հանդես է գալիս կավե կորտերի վրա։ Շատ թենիսիստներ և մասնագետներ համարում են, որ Ռաֆայելը թենիսի պատմության մեջ կավե կորտերում երբևէ ելույթ ունեցած լավագույն թենիսիստն է։

Ռաֆայել Նադալը այսօր դասվում է լեգենդների շարքին։ Նա դեռ ուժեղ է և ձգտում է ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ նվաճել՝ նախքան վերջնականապես թոշակի անցնելը:

Նա տարբեր մրցաշարերում ներկայացրել է իր երկիրը՝ Իսպանիան։ Իսպանիայի կառավարությունը որոշել է պարգևատրել և հայտարարել, որ 2022 թվականից Նադալի ծննդյան օրը երկրում կնշվի որպես Թենիսի ազգային օր։

Աննա Գրիգորյան

Ցուցադրել ավելի
Back to top button