Բիթրեյթ

Երգեր տանիքին լսելու համար | Բիթրեյթ

Պատկերացրու՝ ողջ քաղաքը քնած է, բայց ոչ դու։ Դու նստած ես կեսօրին զբաղված, բայց գիշերը խաղաղ քաղաքի ամենաբարձր շենքերից մեկի տանիքին, ու նայում ես փողոցի շլացնող լույսերին, մուգ երկնքին ու սովորականից ավելի մեծ լուսնին։ Շնչում ես սառը օդն ու թեթևություն զգում ողջ մարմնումդ, մինչդեռ կողքիդ դրված նվագարկիչից հնչում է այդ պահի համար ամենահամապատասխան փլեյլիսթը։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button