Իմ օրինակը

Քրիստինե Հովսեփյանի օրինակը

Քրիստինե Հովսեփյանը դհոլ սկսել է նվագել 8 տարեկանից։ Պատմում է, որ սկզբում ծնողներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել դհոլ ունենալու իր ցանկությանը և որոշել խաղալիք դհոլ նվիրել, բայց հետո հասկացել են՝ պետք է ընդառաջ գնալ նրա երազանքին։
Այսօր արդեն 22–ամյա Քրիստինեն պատմում է, որ դհոլ նվագելու հմտություններն յուրացնելն ավելի դյուրին էր, մատներին առաջացած կոշտուկներն անտեսելն ավելի հեշտ, քան կողքից տրվող հարցերին պատասխանելը, հնչող կարծիքները լսելը։ Բայց դհոլի նկատմամբ սերն օգնել է հաղթահարել բոլոր դժվարությունները։

Լուսանկարը՝ Քրիստինեի ֆեյսբուքյան էջից

Քրիստինե 5 տարի հաճախել է «Վահագն» դհոլահարների անսամբլ, հետո ընդունվել «Երևանյան թմբուկներ» խումբ, որտեղ մի քանի տարի սովորել է, մասնակցել տարբեր միջոցառումների ու փառատոների։ Այժմ Շառլ Ազանվուրի անվան մշակույթի պետական քոլեջի 3–րդ կուրսում է սովորում, գործիքային կատարողական արվեստ, հարվածային գործիքներ բաժնում։ Հինգ տարի «Երևանյան թմբուկներ»–ում սովորելուց հետո դասավանդնում է այնտեղ։

Արդեն մեկ տարի է, ինչ Աբովյան քաղաքում բացել է հարվածային գործիքների կենտորն, որն ունի 20–ից ավելի սաներ՝ 6–ից 38 տարեկան։

Դոհլը չունի նոտագրություն ու դա կարծես փոխում է գործիքի հանդեպ վերաբերմունքը։ Քրիստինեն գրեթե մեկ տարի աշխատել է  դհոլի ձեռնարկ ստեղծելու ուղղությամբ։ Թմբուկի նոտաներն էր վերափոխում, ադապտացնում։ Բայց հիմա դադարեցրել է աշխատաքնները։

Այսօր նրա ամենամեծ երազանքը մշակութային դպրոց ունենալն է, որտեղ որակյալ կրթություն, ազատ ստեղծագործելու ու երազանքներն իրականացնելու լայն հնարավություններ կտրվեն։ Ասում է՝  ուրախ է, որ իր երազանքները հաճախ են փոխվում ճանապարհ հարթելով նորերին, բայց դրանց հասնելու ուղին է բարդանում, համառ աշխատանք ու նվիրում պահանջում։

Ցուցադրել ավելի
Back to top button