IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա»
Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհերում կդասախոսեն։ Նախատեսվում է Գյումրին ու Լոռին ևս ներգրավվել։
STARMUS –ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի խոսքով՝ փառատոնի նպատակը մեկն է՝ ոգեշնչել երիտասարդներին ու ցույց տալ, որ առանց գիտության, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության գոյությունն իմաստ չի ունենա։ Պետք է վերացնել գիտության ու հասարկության միջև եղած անջրպետը։
Միջոցառումներին մասնակցելու են 50–ից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ։ STARMUS–ը ներգրավվել այն արվեստագետներին, որոնք ցանկանում են գիտնականների հետ համագործակցել ու նման ավեստագետների թիվը շատ է։ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, որոնք Հայաստան են այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: