Ստարտափ Հայաստան

Երիտասարդ ամուսինների բիզնեսն առաջարկում է հետաքրիր տարբերակով ՛՛TAKE AWAY՛՛ ըմպելիքներ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երիտասարդ ամուսիններ Սոնա Հովակիմյանն ու  Արմեն Եպիֆանովը մի օր որոշում են, որ պետք է Հայաստանում այսպես կոչված ”take away” սուրճի, սմուզիների, սառը թեյերի և այլ ըմպելիքների բիզնեսով զբաղվեն։

Արմենը յոթ տարի աշխատել է որպես բարմեն, նկատել է, որ քաղաքում իրար հետևից սուրճի կետեր են բացվում, բայց շատ աշխատողներ մասնագիտացում չունեն, իրենց բիզնեսի պլjուսներից մեկն այն է, որ սուրճերը և մնացած ըմպելիքները պատրաստվում են մասնագետի կողմից։

Այս բիզնեսում Արմենը զբաղվում է վաճառքով,  իսկ Սոնան դիզայնով, նրա ձեռքով են պատրաստվում բաժակները, շշերը։ Ի դեպ, այս բիզնեսը կարողանում է շուկայում գոյատևել, որովհետև նորութուն են մտցրել։ Բաժակների փոխարեն փոքրիկ պլաստիկ շշեր են, իրենց պայուսակներով։

Ընտանեկան բիզնեսը զարգանում է 4 քառակուսի մետր հատվածում։ Դա անհարմար ու փոքր տեղ է մի քանի հոգով աշխատելու համար։ Արմենը չի ընկրկում դժվարություններից, վստահ է, որ 4 քառակուսի մետր տարածքը հետագայում ավելի է մեծանալու ու դառնա քաղաքի սիրված հատվածներից մեկը։

Ցուցադրել ավելի
Back to top button