IT շաբաթ․ «Սկորպիոնը» կարող է փոխարինել զինվորին պատերազմի դաշտում
Մարտական առաջադրանքներ կատարող, դիպուկ կրակ վարող, քարքարոտ ճանապարհներ հաղթահարող «Սկորպիոնը» «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության արտադրանքն է, որը կարող է փոխարինել զինվորին մարտի դաշտում։ Ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմում է, որ նման սարք ստեղծելու հիմնական պատճառն Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 2017թվին արդեն ունեին առաջին փորձանմուշը, բայց վերջնական տարբերակն ամիսներ առաջ են ստացել։ Մոտ 400 կիլոգրամանոց «Սկորպիոնը» ամենավտանգավոր ու բարդ առաջադրանքը կարող է կատարել։ «Սկորպիոն»–ին խոցելը դժվար է, քանի որ կարկ է վարում մեծ հեռավորության վրա և հեռակառավարվում մինչև 10 կիլոմետր հեռավորությամբ։
Ընկերության մյուս արտադրանքը հեռակառավարվող թրթուրավոր բեռնատարն ՝ նախատեսված վտանգավոր գոտիներ բեռներ տեղափոխելու և վիրավորներին էվակուացնելու համար։ Վահան Իսաջանյանի խոսքով՝ արդեն 2 անգամ են հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, շուտով փորձարկումներ կանցկացնեն ՊՆ ներկայացուցիչների ներկայությամբ։ Նա հույս հայտնեց, որ ՊՆ կհամագործակցի ընկերության հետ և իրենց արտադրանքը կհամալրի հայակական բանակը։