IT շաբաթ
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիան հասավ Գյումրի
Գյումրեցի 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից կարող են սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ Աշխատանոցն առաջին կրթական ծրագիրն է, դրա իրականացման համար ընտրվել է Գյումրիի 26 ավագ դպրոցը, բայց այնտեղ կարող են սովորել նաև մարզի այլ դպրոցականները։ «Արմաթն օդում» ծրագիրը սկսելուց առաջ պատանիները նախ կստանան տեսական գիտելիքներ, 4 ամիս հետո նոր կսկսեն օգտագործել իրենց ստեղծարար միտքը նոր սարքեր ստեղծելու, փորձարկելու և ղեկավարելու համար։