Art ուրբաթ

Art Ուրբաթ․ Մշակութային նորություններ աշխարհից եւ հարցազրույց կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։

Ռուս-Ուկրաինական կոնֆլիկտը շարունակում է ազդեցություն թողնել նաեւ մշակույթի վրա։ Էրմիտաժը խնդրել է Իտալիաական թանգարաններին վերադարձնել 25 կտավ, որոնք նախկինում նվիրաբերվել են իրենց ցուցահանդեսների համար։

Ամերիկյան «Hearst» ընկերության որոշմամբ , հետ են կանչվել «Cosmopolitan», «Elle», «Harper’s Bazaar», «Esquire» եւ «Men’s Health» ամսագրերի լիցենզիաները։ Ամսագրերի ապրիլյան համարները ռուսաստանում կդառնան վերջինը։

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել հայազգի կինոռեժիսորը։

Դեռ չեն հասցրել դադարել Քանյե Ուեսթի՝  Easy երգի տեսահոլովակի շուրջ խոսակցությունները, իսկ նա արդեն հասցրել է թողարկել մեկ այլ սկանդալային տեսահոլովակ, այս անգամ՝ «Hurricane» երգի հիման վրա, որը ռեփերը կատարում է  The Weeknd-ի եւ Lil Baby-ի հետ միասին։

Թողարկման վերջում  զրուցել ենք կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button