«Բուրաստանը» դառնալու է Հայաստանն ու Հայաստանի համը ներկայացնող ապրանքանիշ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Վազգեն Գալստյանն ու Տաթև Սարգսյանը ամուսիններ են։ «Բուրաստանը» Վազգենի և Տաթևի համատեղ ջանքերով ստեղծված բիզնեսն է։ Բիզնեսի զարգացման երեք ճյուղ ունի։ Կոնի ու մասուրի մուրաբա, նաև ջեմ, մյուսը մեղրն է, իսկ մյուսը թեյաբույսերն են։
Վազգենը համավարակի ժամանակ միայնակ էր զբաղվում բիզնեսով։ Այդ շրջանում մեծ տարածում գտավ կոնի մուրաբան։ Չնայած դա ամենատարավածներից չէ, բայց վաճառքները օր օրի էին ավելանում։ Համավարակի օրերին ոմանք իրենց բիզնեսները կորցրին, իսկ Վազգենի մոտ հակառակն էր։
Արտադրությունն իսկզբանե տնայնագործական էր։ Լավ էր, իհարկե, հետո Վազգենը հասկացավ, որ դա չի կարող ապահովել այն որակը, որը պետք է։ Հետո արտահանման հետ կապված խնդիրներ կառաջանային, ուստի որոշվեց համագործակցել հայստանյան գործարաններից մեկի հետ ու ավելի որակյալ արտադրանք առաջարկել մարդկանց։ Հետո Վազգենին է միանում Տաթևը։
Մթերումը Հայաստանում է կազմակերպվում։ Վազգենն անձամբ է գնում մարզեր, գյուղեր ու մարդկանց սովորեցնում, թե ինչպես է պետք ճիշտ հավաքել մթերքը։ Այդպես միանգամից մի քանի հարց են լուծում, մարդիկ էլ սիրով համագործակցում են։
Տաթևն առաջին մասնագիտությամբ լրագրող է, երկրորդով՝ ագրոբիզնեսի մարկետինգի մասնագետ։ Հենց այնպես չի հայտնվել բիզնեսում։ Տարիների փորձն ու գիտելիքը Տաթևն ամեն օր ներդնում է բիզնեսի մեջ։
Բիզնեսի հաջողելու գրավականը մասնագիտացումն է նեղ ոլորտում, ասում է Վազգենը, եթե որևէ մեկը, օրինակ, կոնի մուրաբա է ցանկանում, մյուսները միանգամից նշում են «Բուրաստան» ապրանքնանիշը, դա արդեն հաջողություն է։ Ներդրումների մասով թիվ չեն ասում ամուսինները, բայց փաստում են, որ եթե անընդհատ ներդրման կարիք է ստացվում, ուրեմն ճիշտ ուղու վրա ես։
Հետագայում «Բուրաստանը» դառնալու է Հայաստանն ու Հայաստանի համը ներկայացնող ապրանքանիշ, ամուսինները վստահ են։