IT շաբաթ․ «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները»
62 երկրից կազմված արհեստական բանականության ինդեքսում Հայաստանն այժմ 57-րդն է, իսկ 2020-2021 թին դեռևս չկար: Այս մասին «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը նշեց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և հավելեց, որ հիմնադրամի նպատակն 5 տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկել Rising star խմբում, իսկ դրա համար պետք է շատ աշխատել։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնարդրամը մի շարք ուսումնասիրություններ է իրականացնում, փորձում է հասկանալ, թե աշխարհը նորարարակն ինչ ուղղությամբ է շարժվում, որտեղ ինչ նոր հնարավորություններ են բացվում: FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ այս ամենն արվում է, որ հասկանան, թե ինչ լուծումներ կարելի է ստանալ:
Հիմնադրամը կրթական շատ ծրագրեր է իրականացրել և իրականացնում, քանի որ ոլորտում իսկապես կա լավ մասնագետների պակաս: Արեմն Օրուջյանն առաջնային է համարում որակյալ մասնագետների ներգրավումը, իսկ դրա համար պետք է կրթական բարձր մակարդակ, քանի որ առանց գիտության զարգացման առաջ գնալ հնարավոր չէ։