IT շաբաթ

IT շաբաթ․ «Gestures.ai»-ը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար

Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյունավետ տարբերակ։ Արհեստական բանականությամբ աշխատող սարքին ժեստերի լեզուն սովորեցրել է մասնագետը։ Ճիշտ է դեռ նեղ է թարգմանության շրջանակը, բայց  մի քանի ամսվա ընթացքում այն կկատարելագործեն։ Սարքը կարժենա 40– 50 դոլար:

Թեև Tiny–ին ձևավորվել է մի քանի ամիս առաջ, բայց առաջին նախագծի գաղափարը դեռ մեկ տարի առաջ ունեին։ Երիտասարդները մեկ այլ նախագիծ էլ են պատրաստվում առաջիկայում ներկայացնել, այն դեռ գաղափարի փուլում է և Արփինեն չի ցանկանում բացել փակագծերը, բայց ասում է ՝ արհեստական բանականությունն օգտագործելով կփորձեն հեշտացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button