Ստարտափ Հայաստան

Բիզնես՝ սրտի համար․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անյա Անդրանիկյանն արդեն երկու ամիս է իր փոքրիկ բիզնեսն ունի։ Միտքն ու բիզնես գաղափարը ավելի վաղուց է եղել, պարզապես ինչ-որ պատճառներով համարձակություն չի ունեցել սկսելու։

”TOTE BAG” ստեղծելու գաղափարը մի քանի հիմք ուներ։ Դրանցից մեկը Անյայի մասնագիտությունն էր։ Անյան գրաֆիկ դիզայներ է ու բացի հիմանկան աշխատանքում ստեղծագործելուց, նրան այլ հարթակ էր պետք՝ իր զգացածն ու ստեղծագործածը մարդկանց հասցնելու համար։ Այդպես ստեղծվեց «Փոլարը»։ 

Պայուսակների վրա օգտագործվում է մաղային տպագրության տեխնիկան։ Այդպես կարելի է ցանկացած պատկեր տպագրել հագուստի, տեքստիլի, փայտի և այլ նյութերի վրա։ Այս տեխնիկայով ստեղծված իրերը որակյալ են, չեն գունաթափվում և հարմար են օգտագործման համար։ Նման պայուսակները սովորաբար էկո հումք են ունենում։ Անյայի համար, սակայն, այս պարագայում, կարևորը որակն է։ Լինի ամուր, երկար օգտագործվող ու հարմար։

Անյայի առաջարկած դիզայնը պարզ է։ Պարզության մեջ բազմաթիվ հույզեր, մտքեր, ցանկություններ կան, որոնք փոխանցում է իր բրենդի պայուսակները կրող մարդկանց։ Դրանք դրական են, հանգիստ կարող եք կրել պայուսակը։) 

Episode analytics

All time

Ցուցադրել ավելի
Back to top button